Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 452
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2733-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2025 թվականի N 2733-Ա

ԳԱԳԻԿ ՌՈԲԵՐՏԻ ՎԵԴԵՑՅԱՆԻՆ, ՍԻՐՈՒՆ ԼԵՎՈՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ, ՆԱՐԵԿ ԵՎ ՌՈԲԵՐՏ ԳԱԳԻԿԻ ՎԵԴԵՑՅԱՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿՑԱԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գագիկ Վեդեցյանի 29.05.2024թ. N 5864` սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանի ինքնակամ կցակառույցն ու բաց պատշգամբն օրինական ճանաչելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի III բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ ինքնակամ կցակառույցներն իրականացվել են 2013թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Գագիկ Ռոբերտի Վեդեցյանին, Սիրուն Լևոնի Զաքարյանին, Նարեկ և Ռոբերտ Գագիկի Վեդեցյաններին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ա․ Մանուկյան փողոց, N 26ա բազմաբնակարան բնակելի շենքի N 13 հասցեում գտնվող բնակարանի՝ շենքի ծավալից դուրս ինքնակամ կառուցված 16,97քմ արտաքին մակերեսով կցակառույցը և 5,33քմ մակերեսով բաց պատշգամբը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 համապատասխան հաշվին վճարել 13 180 /տասներեք հազար մեկ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ /հաշվառման ծածկագիր՝ 2023MTWHW2/:

2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․ Մուրադյան, Ա․ Արամյան/

- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner