Հիմք ընդունելով <<Արագածոտն>> ՋՕԸ-ի գործադիր տնօրենի 30.05.2025թ. N 203 գրությունը և <<Բարեկարգ Աշտարակ>> համատիրության նախագահի 30.05.2025թ. թիվ 6654 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Աշտարակ քաղաքի Վ․ Պետրոսյան փողոցում և Մուղնի թաղամասում ոռոգման ջրի խողովակներ տեղադրելու նպատակով <<Արագածոտն>> ՋՕԸ-ին 7 000 000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
2. Համաձայնություն տալ բազմաբնակարան շենքերի տանիքների մասնակի վերանորոգման, մուտքերի պատուհանների կոտրված ապակիների, կոյուղագծերի և խմելու ջրի խողովակների փոխարինման և այլ աշխատանքների իրականացման նպատակով <<Բարեկարգ Աշտարակ>> համատիրությանը 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|