Հիմք ընդունելով Աշոտ Գրագյանի 04.08.2025թ. N 10053՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Համայնք Աշտարակ, Դպրեվանք բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-039-0006-0019 / տալ 14 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Դպրեվանք բնակավայր, 2-րդ փողոց, 14 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: