Հիմք ընդունելով Գեորգի Ատոմյանի 30.10.2023թ. N 11252 դիմումը, ըստ հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի 22․08․2023թ․ Ս․Մ․4546 պայմանագրի ձեռք բերած 02-001-0861-0385 ծածկագրով 0․035 հա և 0․4644 հա (ընդ․ 0․4994 հա) հողամասն ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով այն փաստը, որ նշված հողամասը ՀՀ կառավարության 07․09․2006թ․ N 1398-Ն որոշմամբ սեփականության իրավունքով հանձնվել է Աշտարակ համայնքին, որպես հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողամաս, որն ամրագրված է նաև համայնքի գլխավոր հատակագծում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հողամասը չի ընդգրկված նաև հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքում և բավարարում է ՀՀ կառավարության 26․05․2016թ․ N 550-Ն որոշման պահանջներին, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․ 1․ Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0861-0385 ծածկագրով 0․035հա և 0․4644հա (ընդ․0․4994հա) հողամասն ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ Գեորգի Սարգիսի Ատոմյանին օտարելու մասին։ |