Հիմք ընդունելով էդիկ Վաղինակի Ղոնաղչյանի լիազորված անձ՝ Սարգիս Հարությունի Սեթոյանի 23.12.2024թ. թիվ 14722 դիմումի, իր սեփականությունը հանդիսացող, ըստ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0574-0002 ծածկագրով 0․30687 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք խաղողի այգի հողատեսքի փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 09.01.2025թ. թիվ 3 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. էդիկ Վաղինակի Ղոնաղչյանին /ծնվ. 28.09.1949թ/, Վաղինակ Էդիկի Ղոնաղչյանին /ծնվ. 29.06.1979թ/, Նարինե էդիկի Ղոնաղչյանին /ծնվ. 20.04.1981թ/, Նելլի էդիկի Ղոնաղչյանին /ծնվ. 20.04.1981թ/ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0574-0002 ծածկագրով 0․30687 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք խաղողի այգի հողատեսքի: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: