Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Սամվել Մնացականի Արշակյանը հանդիսանալով գույքահարկ, փոխադրամիջոցների գույքհարկի և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի ներկայացրած տեղեկանքների հիման վրա, 2024 թվականի նոյեմբերի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ, որը 2․12․2024թ․ թիվ 4515-Ա որոշմամբ երկարաձգվել է 10 օրով։ Սամվել Մնացականի Արշակյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, ներկայացել էր վարչական վարույթի լսմանը։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Սամվել Մնացականի Արշակյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ MERCEDES-BENZ E 320 մակնիշի փոխադրամիջոցի 2014-2020թ․ համար, ապառք՝ 490010 / չորս հարյուր իննուն հազար տաս / ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 213921 /երկու հարյուր տասներեք հազար ինը հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ, ընդամենը՝ 703931/ յոթ հարյուր երեք հազար ինը հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ։ Նույն մակնիշի փոխադրամիջոցի 2021-2024թ․ համար, ապառք՝ 282400 / երկու հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 49731 /քառասունինը հազար յոթ հարյուր երեսունմեկ / ՀՀ դրամ, ընդամենը՝ 332131/ երեք հարյուր երեսուներկու հազար հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ Սամվել Մնացականի Արշակյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 1036062/մեկ միլիոն երեսունվեց հազար վաթսուներկու / ՀՀ դրամ, որը վճարել 900445103188 հաշվի համարին։
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Մնացականի Արշակյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: