Հիմք ընդունելով Հովհաննես Մուրադյանի 08.02.2022թ. N 385` չորանոց, սառնարանային և ջերմոցային տնտեսություններ կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 11.03.2022թ. N 27-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հովհաննես Նշանի Մուրադյանին 02-024-0151-0020 ծածկագրով հողամասում տալ չորանոցի, սառնարանային և ջերմոցային տնտեսությունների կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2. Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրում գտնվող /ծածկագիր` 02-024-0151-0020/, Հովհաննես Նշանի Մուրադյանին չորանոցի, սառնարանային և ջերմոցային տնտեսությունների ու քարե պարսպի կառուցման և շահագործման համար առանձնացված, սեփականության իրավունքով պատկանող 0,4265հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Առաջին կետում նշված 0,4265հա հողամասին /ծածկագիր՝ 02-024-0151-0020/ տալ 37/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Բազմաղբյուր բնակավայր, 7-րդ փողոց, հողամաս N 37/1:
4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/:
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: