Հիմք ընդունելով <ԱՐՄԱԴԱ ԿՈ> ՍՊԸ-ի լիազորված անձ Գարրի Գրիգորյանի 25.12.2024թ. N 14857 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Թույլատրել Աշտարակ քաղաքի Մուղնի 2-րդ թաղամաս, N 107/1 հասցեում գտնվող, 02-001-0372-0002 ծածկագրով 18քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը գովազդային վահանակ տեղադրելու նպատակով կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ <ԱՐՄԱԴԱ ԿՈ> ՍՊԸ-ին տրամադրելու 25 /քսանհինգ/ տարի ժամկետով` տարեկան 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ վճարով: |