Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 29/08/2025թ․ N Կ-29082025-02-0128 որոշումը ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 28-րդ կետի պահանջներով․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Հաստատել Գագիկ Բաբկենի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, 02-058-0129-0014 կադաստրային ծածկագրով հողամասի ճշգրտված տեղադիրքն ու սահմանները՝ ըստ ներկայացված և Աշտարակ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: 2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին / Ն. Մուրադյան/ - Կադաստրային քարտեզներում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: