Հիմք ընդունելով Սամվել Սարգսյանի լիազոր անձ Հովհաննես Գաբրիելյանի 09.07.2025թ. N 8850` չրանոց և օժանդակ շինություն կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 04.07.2025թ. N 95-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն և 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Սամվել Արարատի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող 02-001-0601-0019 ծածկագրով հողամասում տալ չրանոցի և օժանդակ շինության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2. Աշտարակ համայնքի Աշատարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-001-0601-0019/, Սամվել Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, չրանոցի և օժանդակ շինության կառուցման և շահագործման համար 0.1091 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Երկրորդ կետում նշված 0,1091 հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ք.Աշտարակ, հողամաս N 60:
4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետի ժ/պ Վ. Վարդանյան/:
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: