Հիմք ընդունելով Հայկ Ավետիսյանի 04.06.2024թ. թիվ 6157 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի կամավոր խնդիրների, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունների և դրանց լուծման իրականացման կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Օշական գյուղի Նալբանդյան փողոցի թիվ 46/1 տան բնակիչ, զոհված զինծառայող Մարտին Ավետիսյանի հայր Հայկ Ավետիսյանին ինքնակամ կառուցած շինություններն օրինականացնելու նպատակով 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: