Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԵԴԵՍԻԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 14052024թ N 2/փ-169 դրական եզրակացությունը Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելումասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 31-րդ կետերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1Հաստատել Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-080-0004-0022, 02-080-0004-0058 և 02-080-0004-0059 ծածկագրերից 0.6370հա ընդհանուր մակերեսով /0.49385հա գյուղ. այլ և 0.14315հա արոտավայր/ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային, ինչպես նաև բնակավայրերի նշանակության 02-080-0006-0026 և 02-080-0006-0060 ծածկագրերից 0.5432հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի այլ հողամասերի և 02-080-0548-0001 ծածկագրից 0.0718հա բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասերի գործառնական նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման, իսկ բնակավայրերի նշանակության 02-080-0006-0026 և 02-080-0006-0060 ծածկագրերից 0.07933հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի այլ հողամասերի գործառնական նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության փոփոխությունը:

2. Համաձայնություն տալ Աշտարակ համայնք, Նոր Եդեսիա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-080-0004-0022, 02-080-0004-0058, 02-080-0004-0059, 02-080-0006-0026, 02-080-0006-0060 և 02-080-0548-0001 ծածկագրերից 1,252հա ընդհանուր մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասերը Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում դպրոց կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերություն կատարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner