Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1․ Համաձայնություն տալ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի ՀԿՀ-ին պատկանող KAMAZ մակնիշի (տիպարը՝ 5511) 186 HJ 61 պետհամարանիշի մեքենան անհատույց օգտագործման նպատակով <<Աշտարակի խմելու ջրի մատակարարման և սպասարկման>> համայնքային հիմնարկին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |