Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Աորոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 04.02.2023թ. N 2/փ-30, 14.02.2023թ. N 2/փ-39 և 22.02.2023թ. N 2/փ-44 դրական եզրակացությունները, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0440-0096 ծածկագրով 0,0401հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակությանարոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելիկառուցապատմանգործառնական նշանակության փոփոխությունը:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-113-0239-0090ծածկագրով 0,264հա մակերեսով հողամասից 0,04հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգու նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման /ինքնակամ բնակելի տունը օրինականացնելու նպատակով/ փոփոխությունը:
3. Հաստատել Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-024-0136-0015 ծածկագրով 0,2169հա մակերեսով հողամասից 0,00998հա գյուղատնտեսական նպատակային նշանակության պտղատու այգու /հնդավոր/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման /բնակելի տան ինքնակամ մասը օրինականացնելու նպատակով/ փոփոխությունը:
4. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում և Աշտարակ, Օշական, Բազմաղբյուր բնակավայրերի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:
|