Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 20/01/2025 N Կ-20012025-02-0143 որոշումը, Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-113-0058-0064 ծածկագրի 0,0905 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան նկատմամբ Հայկազունի Աբրահամյանի ընտանիքի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չե ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Հայկազունի Աբրահամի Աբրահամյանի /ծնվ 22,02,1949թ/, Շողիկ Հովհաննեսի Աբրահամյանի /ծնվ 21,05,1955թ/ և Աբրահամ Հայկազունու Աբրահամյանի /ծնվ 07,06,1983թ/ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-113-0058-0064 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 189,2 քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: