Հիմք ընդունելով Գայանե Օհանյանի ներկայացուցիչ Անդրանիկ Բարսեղյանի 10.12.2024թ. N 14072՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Սասունիկ բնակավայրում գտնվող անշարժ գույքին /նոր ծածկագիր՝ 02-095-0520-0001-001, հին ծածկագիր՝ 02-095-0542-0001/ տալ 13 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Սասունիկ բնակավայր, 19-րդ փողոց, 1-ին նրբանցք, 13 բնակելի տուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: