Հիմք ընդունելով Թամարա Մաիլյանի 27.12.2024թ. N 14963՝ անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, 152 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-001-0154-0027-ից, 0.0330 հա/ տալ 152/2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, 152/2 հողամաս:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-001-0154-0027-ից, 0.0869 հա/ տալ 152 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, քաղաք Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, 152 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: