Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՇՈՒՇԱՆ ՔՈԹԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԻՎ 18 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Ստեղծել «Աշտարակ համայնքի Արագածոտնի թիվ 18 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:

2.Հաստատել «Աշտարակ համայնքի Արագածոտնի թիվ 18 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի 1-ի:

3.Հաստատել համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի 2-ի:

4. «Աշտարակ համայնքի Արագածոտնի թիվ 18 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան յուրաքանչյուր սանի կրթության կազմակերպումն է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու միջոցով, նպատակը՝ յուրաքանչյուր սանի, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է։

5. «Աշտարակ համայնքի Արագածոտնի թիվ 18 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրակցել մարզ Արագածոտն, համայնք Արագածոտն 2-րդ փողոց թիվ 2 մանկապարտեզ հասցեի անշարժ գույքը:

6.Ապահովել «Աշտարակ համայնքի Արագածոտնի թիվ 18 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաշվառումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՒՇԱՆ ՔՈԹԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(175.34 Կբ)
(73.04 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner