Հիմք ընդունելով Արաքսյա Գասպարյանի 05.12.2023թ. N 13062՝ ինքնակամ ավտոտնակի և ծածկի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի և ծածկի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը և ծածկը չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ քաղաքի Արա Գեղեցիկի փողոցում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0096-0001-ից/, համայնքային սեփականություն հանդիսացող 58,2քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա մինչև համայնքում կատարված քարտեզագրումը կառուցված 53,74քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 46,67քմ/ ինքնակամ ավտոտնակը և 4,46քմ մակերեսով ինքնակամ ծածկը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023NWTHQJ/:
2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը և ծածկը ճանաչել օրինական և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Արա Գեղեցիկի փողոց, ավտոտնակ N 2/1:
3. Առաջարկել կառույցն իրականացրած Արաքսյա Սենիկի Գասպարյանին գնելու օրինական ճանաչված 53,74քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 4,46քմ մակերեսով ծածկը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1969 /մեկ հազար ինն հարյուր վաթսունինն/ ՀՀ դրամ, իսկ շինությունների զբաղեցրած 58,2քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: