Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 18.05.2022թ. N Կ-18052022-02-0106 որոշումը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 34 հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի ավագանու 11.02.2022թ. N 19-Ա որոշման 4-րդ կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությամբ՝
<< 4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի Մուղնի, 4-րդ թաղամաս, N 109 հասցեում գտնվող, 02-001-0307-0022 ծածկագրով, Զորայր Վահանի Ավետիքյանին սեփականության իրավունքով պատկանող 0,09248հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /մրգահյութերի և բանջարահյութերի արտադրություն կազմակերպելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:>> |