Հիմք ընդունելով Ռուզաննա Ավետիսյանի 14.02.2024թ N 1738 դիմումը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0158-0003 ծածկագրի 0,14739 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր ընտանիքի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Գևորգ Աղասու Գրիգորյանի /ծնվ 26.07.1957թ/, Հովհաննես Գևորգի Գրիգորյանի /ծնվ 30.08.1988թ/, Հռիփսիմե Գևորգի Գրիգորյանի /ծնվ 03.10.1989թ/ և Ռուզաննա Աղասու Ավետիսյանի /ծնվ 15.08.1968թ/ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0158-0003 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 251,99 քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ:
2. 02-028-0158-0003 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 48-րդ փողոց, բնակելի տուն N 3։
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ. Վարդանյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: