Հիմք ընդունելով <<ԱՐԱԳԱԾ ԱԳՐՈ>> ՍՊԸ-ի տնօրեն Վահե Գրիգորյանի լիազորված անձ՝ Գրիգոր Գասպարյանի 06.12.2024թ. N13895 դիմումը, ինչպես նաև հողամասի փաստացի կատարված չափագրությունը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 06.12.2024թ. թիվ 136 արձանագրությունը՝ <<ԱՐԱԳԱԾ ԱԳՐՈ>> ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող 07-050-0109-0090 ծածկագրով 24․5927հա հողամասից 9․9689հա վարելահողը և 1․3311հա արոտավայրը ցածրարժեք հողատեսքերից բարձրարժեք պտղատու հնդավոր այգու, իսկ 9․0184հա վարելահողը և 1․6816հա արոտավայրը ցածրարժեք հողատեսքերից բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու փոխադրելու վերբերյալ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37 և 38 հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1.<<ԱՐԱԳԱԾ ԱԳՐՈ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող, 07-050-0109-0090 ծածկագրով 24․5927հա հողամասից 9․9689հա վարելահողը և 1․3311հա արոտավայրը ցածրարժեք հողատեսքերից փոխադրել բարձրարժեք պտղատու հնդավոր այգու, իսկ 9․0184հա վարելահողը և 1․6816հա արոտավայրը ցածրարժեք հողատեսքերց փոխադրել բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություներ և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը: