Հիմք ընդունելով Վահագն Մկրտչյանի 06.03.2025թ. N 2525` անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Տիգրան Մեծի փողոց, N 66/5 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասին /ծածկագիր` 02-001-0845-0096-ից, 0,00876 հա/ տալ 6 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Արտակի փողոց, հողամաս N 6:
Հողամասի մնացած մասի /0,0096 հա / հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Տիգրան Մեծի փողոց, հողամաս N 66/5։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: