Հիմք ընդունելով Տիգրան Սարգսյանի 05.08.2025թ. N 10097՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-068-0038-0009-ից, 0,0600 հա/ տալ 53 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ղազարավան բնակավայր, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, հողամաս N 53:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: