Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրում գտնվող, 02-010-0027-0016 ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ գործառնական նշանակության 0.1553 հա հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
2. 02-010-0027-0016 ծածկագրից 0.1553 հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Անտառուտ բնակավայր, 9-րդ փողոց, հողամաս N 1/1:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Ն. Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: