Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 14.10.2022թ. N 228 և. N 229 դրական եզրակացությունները, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով,  Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հաստատել Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-012-0233-0001 ծածկագրով 0,1704հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխությունը:

2.Հաստատել Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-012-0235-0001 ծածկագրով 0,2921հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխությունը:

3. 1, 2 կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով ներառել համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner