Հիմք ընդունելով Շուշանիկ Խաչատրյանի 07.07.2025թ. թիվ 8666 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի կամավոր խնդիրների, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունների և դրանց լուծման իրականացման կարգի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 11 տան բնակիչ Շուշանիկ Տոնականի Խաչատրյանին 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամի չափով ֆինանսական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |