Հիմք ընդունելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի 22․10․2025թ․ ներկայացրած զեկուցագիրը՝ կից արձանագրությամբ և ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի, 3-րդ մասի,<< Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հեդվածի 1-ին մասի 24-րդ կետերի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ Տիգրան Բագրատի Կարապետյանի կողմից հնարավոր վարչական իրավախախտման կատարման կապակցությամբ հարուցել վարչական վարույթ։
2․ Վարչական հանձնաժողովին /նախագահ՝ Ս․ Սահակյան/՝ - Վարչական վարույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։