Հիմք ընդունելով Ալբերտ Անտոնյանի 28.08.2024թ. թիվ 9636 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի կամավոր խնդիրների, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունների և դրանց լուծման իրականացման կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 3-րդ փ․, 2 փկղ․, թիվ 1 տան բնակիչ, մահացած ճանաչված զինծառայող Արման Ալբերտի Անտոնյանի հայր Ալբերտ Անտոնյանին 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: