Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 449
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 78-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2025 թվականի N 78-Ա

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Արագածոտն>> ՋՕԸ-ի գործադիր տնօրենի 30.05.2025թ. N 203 գրությունը և <<Բարեկարգ Աշտարակ>> համատիրության նախագահի 30.05.2025թ. թիվ 6654 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին` 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 

1. Համաձայնություն տալ Աշտարակ քաղաքի Վ․ Պետրոսյան փողոցում և Մուղնի թաղամասում ոռոգման ջրի խողովակներ տեղադրելու նպատակով <<Արագածոտն>> ՋՕԸ-ին 7 000 000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։

2. Համաձայնություն տալ բազմաբնակարան շենքերի տանիքների մասնակի վերանորոգման, մուտքերի պատուհանների կոտրված ապակիների, կոյուղագծերի և խմելու ջրի խողովակների փոխարինման և այլ աշխատանքների իրականացման նպատակով <<Բարեկարգ Աշտարակ>> համատիրությանը 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Կողմ -15

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner