Հիմք ընդունելով Լևոն Գարսևանի Մարգարյանի լիազոր անձ Մեսրոպ Բաբելյանի 28.10.2024թ. N 12183 դիմումը, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Լևոն Գարսևանի Մարգարյանի /ծնվ. 17.01.1961թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-086-0013-0066 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 539.36քմ բնակելի տան և պարսպի նկատմամբ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: