Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2179-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 օգոստոսի 2025 թվականի N 2179-Ա

ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Էդգար Սարգսի Գազարյանի լիազորված անձ Մարինե Ազատյանի 17.12.2024թ. N14385 դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04․07․2025թ․ /ԳՄ3493/ վկայագիրը, Աշտարակ համայնքում գտնվող, Էդգար Սարգսի Գազարյանի ժառանգությամբ ձեռք բերված 02-001-0337-0021 ծածկագրում հատկացված 0.06հա տնամերձ հողամասից ավել օգտագործվող 0․00607հա /ընդամենը 0․06607հա/ և այդ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու, ղեկավարվելով <Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ կադաստրային քարտեզագրման արդյունքում որպես առանձին գույքային միավոր հաշվառված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի սահմանափակում այլ անձանց իրավունքներն ու չի առաջացնում սերվիտուտ,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1․Ճանաչել Էդգար Սարգսի Գազարյանի /ծնվ.09.07.1974թ․/ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքում գտնվող, 02-001-0337-0021 ծածկագրով հողամասում մինչև 2001թ․ կառուցված 97․80քմ բնակելի տան, օժանդակ շինությունների և 0․06հա տնամերձ հողամասից ավել օգտագործվող 0․00607հա /ընդամենը 0․06607հա/ հողամասի նկատմամբ:

2. 02-001-0337-0021 ծածկագրով 0․06607հա տնամերձ հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝

-Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Մուղնի, 7-րդ թաղամաս, բնակելի տուն 118:

3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/

-Սույն որոշման 1 կետերի հանձնարարականն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner