Հիմք ընդունելով Սամվել Արամյանի 22.01.2025թ. N 563 դիմումը և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 13.12.2024թ. N Կ-13122024-02-0177 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Գ. Նարեկացու փողոց N 1-3 հասցեում գտնվող, 02-001-0200-0083 կադաստրային ծածկագրով 0,1276հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը՝ առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության, համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: