Հիմք ընդունելով Մկրտիչ Կուրղինյանի 25․07․2025թ․ N 9642 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 09.09.2025թ. N 109-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի և ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ օտարվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի ընդլայնվող հողամասից, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 3-րդ կետի պահանջներով,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-116-0060-0057 ծածկագրով 0,6422հա հողամասը /վարելահող/ ուղղակի վաճառքով՝ 800 000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 07-050-0060-0035 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր Վիտալիկ Կիմիկի Կուրղինյանին, Անահիտ Այվազի Կուրղինյանին, Վիկտորյա, Ալիսա և Մկրտիչ Վիտալիկի Կուրղինյաններին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: