Հիմք ընդունելով Գուրգեն Եփրեմյանի 20.12.2024թ. N 14637 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Կողմերի համաձայնությամբ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0658-0031 ծածկագրով 0․13հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նկատմամբ Աշտարակի քաղաքապետի և Գուրգեն Դրաստամատի Եփրեմյանի միջև 21․06․2005թ․ կնքված Ս․Մ․ 2568 վարձակալության պայմանագիրը համարել լուծված:
2. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /Ն․ Մուրադյան, Ս․ Պապյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: