Հիմք ընդունելով Լիաննա Մարտիրոսյանի լ/ա Կարեն Կարապետյանի 08.10.2025թ. N 13269՝ անշարժ գույքի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Աշտարակ համայնք, Կոշ բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-061-0050-0021-ից, 0․1800 հա/ տալ 1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կոշ բնակավայր, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 1 հողամաս:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-061-0050-0021-ից, 0․1200 հա/ տալ 1/2 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կոշ բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 1/2 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: