Հիմք ընդունելով Սիրանուշ Բոցինյանի 31.01.2025թ. N 865 և <ԱՇՏԱՐԱԿ> ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Տանուտերյանի 03․02․2025թ․ N 925 դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀկառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբհաստատվածկարգի 46.2 կետիա) ենթակետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ է․ 1. Թույլատրել Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-087-0570-0001 ծածկագրից 18,8քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը բնակելի տան մուտքի կազմակերպման նպատակով կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Սիրանուշ Գագիկի Բոցինյանին տրամադրելու 50 /հիսուն/ տարի ժամկետով` տարեկան 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ վճարով:
2. Թույլատրել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն․Սիսակյանփողոց N 14/8 հասցեում գտնվող, 02-001-0865-0220 ծածկագրով 2,4քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը դեղատան մուտքի կազմակերպման նպատակով կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ <ԱՇՏԱՐԱԿ> ՍՊԸ-ին տրամադրելու 50 /հիսուն/ տարի ժամկետով` տարեկան 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ վճարով: |