Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 447
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սիրանուշ Բոցինյանի 31.01.2025թ. N 865 և <<ԱՇՏԱՐԱԿ>> ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Տանուտերյանի 03․02․2025թ․ N 925 դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀկառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ է․

1. Թույլատրել Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-087-0570-0001 ծածկագրից 18,8քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը մուտքի կազմակերպման նպատակով կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Սիրանուշ Գագիկի Բոցինյանին տրամադրելու 50 /հիսուն/ տարի ժամկետով` տարեկան 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ վճարով:

2. Թույլատրել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն․Սիսակյան փողոց N 14/8 հասցեում գտնվող, 02-001-0865-0220 ծածկագրով 2,4քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը դեղատան մուտքի կազմակերպման նպատակով կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ <<ԱՇՏԱՐԱԿ>> ՍՊԸ-ին տրամադրելու 50 /հիսուն/ տարի ժամկետով` տարեկան 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ վճարով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner