Հիմք ընդունելով Իվետա Անուշավանի Ամիրբեկյանի 20.03.2025թ. N 3223 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը՝ ԳՍ 3802 և ԳՍ 3803, իրեն պատկանող Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-113-0122-0020 ծածկագրի բնակելի տան, տնտեսական շինության և պարսպի, մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անշարժ գույքերը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Իվետա Անուշավանի Ամիրբեկյանի /ծնվ. 10.12.1941թ./ և Սաթենիկ Ռաֆիկի Ստեփանյանի /ծնվ. 10.11.1973թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-113-0122-0020 ծածկագրում, իրեն պատկանող 244.9 քմ բնակելի տունը, 2.90 ք.մ տնտեսական շինությունը և 20.54 քմ պարիսպը /ընդամենը՝ 268.34 քմ/ մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքերի նկատմամբ:
2. 02-113-0122-0020 ծածկագրով 0․0377 հա անշարժ գույքի հասցեն համարել՝
- Համայնք Աշտարակ, Օշական բնակավայր, Մ. Մաշտոցի փողոց, 12-րդ փակուղի, 2 բնակելի տուն:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: