Հիմք ընդունելով Ասքանազ Գասպարյանի 27.12.2024թ. N 14960` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայր, Մ․ Մանուկյան փողոց, N 1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի առանձնացվող հատված 1-ին /ծածկագիր` 02-020-0016-0039, 0,3062 հա/ տալ 1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, Մ․ Մանուկյան փողոց, 4-րդ նրբանցք, բնակելի տուն N 1։
Հողամասի առանձնացվող հատված 2-ին /ծածկագիր` 02-020-0016-0039, 0,2000 հա/ տալ 3 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, Մ․ Մանուկյան փողոց, 4-րդ նրբանցք, հողամաս N 3։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: