Հիմք ընդունելով Սարգիս Պողոսյանի լ/ա Սուրեն Պողոսյանի 28.11.2024թ. N 13495՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Օշական բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-113-0063-0111/ տալ 1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Մ. Հովհաննիսյան փողոց, 5-րդ նրբանցքի 1-ին փակուղի, բնակելի տուն N 1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: