Հիմք ընդունելով Գայանե Հովսեփյանի 19.06.2025թ. N 7857` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայր, 10-րդ փողոց, N 18 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-004-0056-0001, 0,05000 հա/ տալ 18/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 10-րդ փողոց, հողամաս N 18/1:
Հողամասի մնացած մասի /0,06590 հա/ և բնակելի տան հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 10-րդ փողոց, բնակելի տուն N 18:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: