Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 դեկտեմբերի 2024 թ.

ԱՂՎԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՐԻՆԵ ԱՐԱՐԱՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.11.2024թ. N 135-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.09.2024թ. N 2/փ-385 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 10-րդ կետի 1) ենթակետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վանաձորի խճուղի N 10 հասցեում գտնվող, Աղվան Անդրանիկի Հայրապետյանին և Նարինե Արարատի Կարապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության 02-001-0301-0002 ծածկագրով 0,2627հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։ Հողամասի սեփականատերերը համայնքային բյուջե պետք է վճարեն փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքի և մինչև հողամասի նպատակային նշանակությունը ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված տնտեսությունների կառուցման համար փոփոխելը հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերությունը, որը կազմում է 10 607 957 /տասը միլիոն վեց հարյուր յոթ հազար ինն հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ:

2. Առաջին կետում նշված հողամասում առկա սառնարանային տնտեսության շենք-շինությունների նպատակային նշանակությունը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու համարել փոփոխված որպես հասարակական նպատակային նշանակության՝ բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության օբյեկտ շահագործելու համար։

3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և Աշտարակ քաղաքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /Ն․ Մուրադյան/:

- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner