Հիմք ընդունելով Հրաչիկ Սահակյանի 07.08.2025թ. N 10192՝ բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ուջան բնակավայրում գտնվող բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-109-0049-0014, 0,122 հա/ տալ 11 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ուջան բնակավայր, 19-րդ փողոց, 2-րդ նրբանցք, բնակելի տուն N 11:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: