Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Ժակ Հայկի Հովհաննիսյանը հանդիսանալով գույքահարկ, փոխադրամիջոցների գույքահարկի և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի ներկայացրած տեղեկանքների հիման վրա, 2024 թվականի նոյեմբերի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ, որը 2․12․2024թ․ թիվ 4515-Ա որոշմամբ երկարաձգվել է 10 օրով։ Ժակ Հայկի Հովհաննիսյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չէր ներկայացել վարչական վարույթի լսմանը։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Ժակ Հայկի Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ 02-087-0055-0029 կադաստրային ծածկագրով շինության և հողամասի 2023-2024 թթ․ համար, ապառք՝ 13,480 /տասներեք հազար չորս հարյուր ութսուն/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2023 թ․ համար առաջացած տույժ՝ 267 /երկու հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 13,747 /տասներեք հազար յոթ հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ։ 2․ MERCEDES-BENZ C 200 մակնիշի 70 SS 099 համարանիշներով փոխադրամիջոցի 2014-2016 թթ․ համար, ապառք՝ 54,036 /հիսունչորս հազար երեսունվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 29,588 /քսանինը հազար հինգ հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 83,624 /ութսուներեք հազար վեց հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ։ Նույն մակնիշի 70PP099 համարանիշներով փոխադրամիջոցի 2021-2024 թթ․ համար, ապառք՝ 282,400 /երկու հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2021-2023 թթ․ համար առաջացած տույժ՝ 49,731 /քառասունինը հազար յոթ հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 332,131 /երեք հարյուր երեսուներկու հազար հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Ժակ Հայկի Հովհաննիսյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել 429,502 /չորս հարյուր քսանինը հազար հինգ հարյուր երկու/ ՀՀ դրամ, որը վճարել
1․ 13,747 /տասներեք հազար յոթ հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ 900445005060 հաշվի համարին
2․ 415,755 /չորս հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ 900445103188 հաշվի համարին։
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ժակ Հայկի Հովհաննիսյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: