Հիմք ընդունելով <<ԷՌԲԻ ՏԵԽՆԻՔՍ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Արթուր Վարդանյանի 20.11.2024թ. N 13110 շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. <<ԷՌԲԻ ՏԵԽՆԻՔՍ>> ՍՊԸ-ի Աշտարակ քաղաքի Մուղնի 2-րդ թաղամասի 02-001-0327-0020 ծածկագրով հողամասում տալ բազմագործառույթ հասարակական նշանակության օբյեկտի և քարե պարսպի կառուցման թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/: - Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: