Հիմք ընդունելով Սիմոն Մկրտչի Արմենակյանի 05.08.2025թ. N10080 դիմումը և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 04/08/2025թ. N Կ-04082025-02-0159 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող, 02-113-0054-0011 ծածկագրից 299․7քմ բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: