Հիմք ընդունելով Սարո Հակոբյանի 08.05.2019թ. N 586, Հայրենուհի Գևորգյանի 07.11.2018թ. N 1311դիմումները և Սերգեյ Գևորգյանի 14.03.2019թ. N 281 հայտը,համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481,76-80 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Թույլատրել Աշտարակ քաղաքի Ս. Շահազիզի փողոց, N 49 տան հարևանությամբ գտնվող, 218-027 ծածկագրից 20քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը ավտոտնակ կառուցելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Հայրենուհի Գևորգյանին տրամադրելու 20 տարի ժամկետով` տարեկան 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ վճարով:
2.Թույլատրել Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոց, N 1 շենքի հարևանությամբ գտնվող, 096-001 ծածկագրից 21քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Սարո Հակոբյանին տրամադրելու 15 տարի ժամկետով` տարեկան 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ վճարով:
3.Թույլատրել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոց, N 31 տանը կից, 167-074-01 ծածկագրից 20քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Սերգեյ Գևորգյանին տրամադրելու 15 տարի ժամկետով` տարեկան 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ վճարով:
4.Համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասեր կառուցապատման իրավունքով /մրցույթ/ տրամադրել և հաստատել տարեկան վճարի մեկնարկային գին` համաձայն հավելված 1-ի:
հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ Հավելված 1
Լոտ
|
Անվանումը
|
Գտնվելու վայրը
|
Ծածկագիրը
|
Մակերեսը /քմ/
|
Նպատակային նշանակությունը
|
Հողատեսքը
|
Գործառնական նշանակությունը
|
1քմ-ի տարեկան վճարի մեկնարկային գինը դրամ
|
Սահմանափակումներ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1
|
հողամաս
|
Էջմիածնի խճ.
|
409-001-ից
|
664
|
բնակավայրերի
|
|
ընդհանուր օգտագործման
|
50
|
|
2
|
հողամաս
|
Երևանյան փողոց
|
091-001-ից
|
343
|
բնակավայրերի
|
|
ընդհանուր օգտագործման
|
50
|
|