Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտն մարզի Ղազարավան գյուղի բնակիչ Արմեն Կարոյի Արշակյանի 10.07.2024թ. թիվ 7719 դիմումը, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան՝
- Անիվավոր տրակտոր <<Բելառուս 82.1>>
- Խոտի հավաքիչ հակավորիչ ТУКАН -1600
- Այգեգործական թունաքիմիկատների սրսկիչ /ԱԳՊ/
- Եռախոփ գութան ՊՆՎ 3-35,
Արմեն Կարոյի Արշակյանին տարեկան 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Աշտարակի համայնքապետարանի և Արմեն Կարոյի Արշակյանի միջև կնքել վարձակալության պայմանագիր՝ 2 տարի ժամկետով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |