Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արամ Ահարոնյանի լիազորված անձ Տարոն Գալուստյանի 05.08.2024թ. N 8671, <<Ագրոֆայ>> ՓԲԸ-ի լիազորված անձ Արթուր Պետրոսյանի 08.08.2024թ. N 8882, Աննա Բալայանի 14․08․2024թ․ N 9089, Գևորգ Սիմոնյանի 19․08․2024թ․ N 9234, Տիգրան Մարգարյանի 21․08․2024թ․ N 9343 և Թորոս Խեչումյանի 30․08․2024թ․ N 9783 դիմումները, ղեկավարվելով ՀայաստանիՀանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշմանև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-001-0635-0012 ծածկագրով 0,00147հա հողամասը /վարելահող/ և 02-001-0635-0029 ծածկագրով 0,00257հա հողամասը /վարելահող/ ուղղակի վաճառքով՝ 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող համապատասխանաբար 02-001-0635-0030 և 02-001-0635-0011 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր Արամ Ժորայի Ահարոնյանին:

2. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-061-0106-0213 ծածկագրով 0,0153հա վարելահողը, 02-061-0106-0214 ծածկագրով 0,0041հա վարելահողը, 02-061-0106-0215 ծածկագրով 0,0245հա վարելահողը և 02-061-0106-0228 ծածկագրով 0,1797հա վարելահողը ուղղակի վաճառքով՝ 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից ընդլայնվող 02-061-0106-0023, 02-061-0106-0076, 02-061-0106-0057, 02-061-0106-0056, 02-061-0106-0211, 02-061-0106-0216 և 02-061-0106-0201 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր <<ԱԳՐՈՖԱՅ>> ՓԲԸ - ին:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի, 4-րդ թաղամաս, N 211/2 հասցեում գտնվող, 02-001-0316-0008 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 60,5քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0316-0010 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Աննա Ռոբերտի Բալայանին:

4. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, N 1 հասցեում գտնվող, 02-087-0009-0061 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 168քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 100%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-087-0009-0026 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Գևորգ Ծերունու Սիմոնյանին:

5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արցախ թաղամաս, 6-րդ փողոց, 1-ին նրբանցք, N 32 հասցեում գտնվող, 02-001-0742-0162 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 4125քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 100%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0742-0041, 02-001-0742-0042, 02-001-0742-0043, 02-001-0742-0044, 02-001-0742-0045 և 02-001-0742-0161 ծածկագրերով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերի սեփականատեր Տիգրան Բագրատի Մարգարյանին:

6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-001-0639-0047 ծածկագրով 0,07604հա հողամասը /հնդավոր/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 200%-ով/ օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0639-0010 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Թորոս Սմբատի Խեչումյանին:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner